Վրաստան մուտք գործողները պարտադիր ՊՇՌ թեստի պատասխան կներկայացնեն


Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ, պետք է ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնի: Այս մասին հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հայտնում է «Ալիք մեդիան»:


Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:


Հիշեցնենք՝ նախօրեին որոշում է կայացվել, որ օտարերկրացիների համար կարանտինը Վրաստանում 8-օրյա կդառնա։

Տվյալ որոշումը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: