Դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը․ Պուտինը՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ բելառուսցիներն իրենք, առանց արտաքին հուշումների, պետք է կարգավորեն իրավիճակը երկրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը: Մենք կողմ ենք բելառուսցիներին, առանց դրսից ստացվող հրահանգների և ճնշումների, հանդարտ ռեժիմում։

Միմյանց հետ երկխոսության ընթացքում մենք հասկացանք իրավիճակը և ընդհանուր որոշում կայացրեցինք, թե ինչպես կառուցել մեր աշխատանքները հետագայում»,-ասել է Պուտինը: