Սահակաշվիլիի կուսակցությունը նրան Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել


«Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն

Ավելի վաղ, Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան. որտեղ հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: