«Աստղիկ» ԲԿ-ի մոտ մահացած երիտասարդի գործով ձերբակալված կա. նոր մանրամասներ

Armlur.am-ի տեղեկություններով` «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դիակի հայտնաբերումից հետո ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում: Արդեն ձերբակալված անձ կա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք: