Վրացական կուսակցություններից մեկը վարչապետի պաշտոնում շան թեկնածություն է ներկայացրել


Վրացական «Շարժում հանուն ժողովրդի» կուսակցության հիմնադիր Անա Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է շան լուսանկար, որին որպես երկրի վարչապետի թեկնածու է ներկայացրել:

«Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր կուսակցության թեկնածուն կլինի Կուպատա անունով շունը»,-հայտարարել է Դոլիձեն:

«Բարեկամներ, քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն մեկը դուրս է եկել և ասել է, որ ցանկանում է վարչապետ դառնալ: Նախ պետք է հաղթել ընտրություններում: Ահա մենք խորհրդակցեցինք և ներկայացնում ենք արժանի թեկնածու: Աջակցեք, նրան այլընտրանք չկա»,-գրել է Դոլիձեն: