Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իր համար քնած է. խաղողագործները կփակեն մայրուղին

Արարատի մարզում խաղողագործները կրկին ակցա են անում, քանի որ չեն կարողանում հանձնել իրենց մշակած խաղողը, գործարանն արհեստական խոչընդոտներ, հերթեր է ստեղծում՝ «լևի» դարպասով ընդունելով նրանց, ովքեր 15 հազար դրամ են տալիս ավտոմեքենայի համար: Այս մասին հայտնել է խաղողագործներից մեկը:

Ինչ վերաբերում է մարզպետ Գարիկ Սարգսյանին, քաղաքացին նշել է, որ վերջինս իր համար քնած է. «Նա հիմա այստեղ կանգնած կլիներ: Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իրա համար կայֆավատ է ըլնում եսիմ որտեղ»:

Մեկ այլ խաղողագործ հայտարարեց, որ 2 օր առաջ Սամվել Ալեքսանյանը տեղում է եղել, 1 ժամում այնքան ավտոմեքենա են ընդունել, որքան այսօր մեկ օրում: