Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին  հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն

«Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների կապակցությամբ: Ընդգծվել է վաղ զինադադարի անհրաժեշտությունը»:

Նշվում է, որ «Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»: