ԱԺ նախկին պատգամավորի որդին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է


Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գ. Արսենյանի որդին՝ Գ. Արսենյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: