Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկեն կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը  հայտարարել է, որ արդեն 5 000 մարդ գրանցվել է պատվաստման համար։ Փոխքաղաքապետ ԱնաստասիաՌակովը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ մոսկովյան երեք պոլիկլինիկա արդեն ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակըգրում է eadaily.com կայքը։

Նշվում է, որ գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը պլացեբո կստանա։

Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։