Facebook-ը, Amazon-ը, Twitter-ը և Google-ը դեմ են հանդես եկել սոցցանցերի կարգավորման նոր կանոններին


Facebook, Amazon, Twitter եւ Google ընկերությունները դիմում են ներկայացրել ԿԴՀ, որում շեշտել են, որ սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն օրենքի տեսանկյունից որեւէ կերպ հիմնավորված չէ, հիմնված է անձնական համոզմունքների վրա եւ կարող է շփոթության մեջ գցել: 

Սոցցանցերի գործունեության մոնիտորինգի նոր կանոնների ներդրումը կարող է «զրկել դրանք իրավական պաշտպանությունից խարդախ սխեմաների, ստահակների» եւ այլ տեսակի անպատշաճ կոնտենտի դեմ պայքարում, նշում է Reuters-ը:

Այս տարվա մայիսին Թրամփը երկրում սոցիալական ցանցերի գործունեությունը կարգավորող գործադիր հրաման էր ստորագրել: 

Նախագահի խոսքով` մինչ այս հրամանագիրը սոցիալական ցանցերը «կարող էին անել այն, ինչ ուզում են»: Ավելի վաղ Թրամփը հրապարակավ սպառնացել էր անցնել սոցցանցերի ավելի խիստ կարգավորման ԱՄՆ-ում, եթե դրանք շարունակեն «լռեցնել պահպանողականների ձայները»: 

Այս հայտարարությունը նա արել էր այն բանից հետո, երբ Twitter-ում նրա հաղորդագրություններից մեկը նշվել էր հատուկ նշանով, որը նախազգուշացնում է ընթերցողներին, որ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է անվստահելի լինել եւ լրացուցիչ ստուգում է պահանջում: