Բախվել են «Ford» մակնիշի և երթուղի սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները. կա 12 տուժած

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11-ը տեղափոխվել են Սևանի ԲԿ, իսկ մեկը՝ Դիլիջանի ԲԿ։