Բախվել են Ford-ն ու Toyota-ն. վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ՝ կոտրելով վճարային տերմինալը


Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner եւ Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետեւանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել եւ մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաեւ վճարային տերմինալը:


Թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկ էլ, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետեւանքները ողբերգական կլինեին»: