Keeping Up with the Kardashians-ի վերջին սերիաները կնկարահանվեն Հայաստանում


Ryanair բյուջետային ավիաընկերությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպի Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:

«19․99 եվրոյից սկսած  թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն օրերս Instagram-ի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։