Բախվել են Գալուստ Սահակյանի որդու Mercedes-ն ու 29-ամյա վարորդի VAZ 217030-ը

 

Սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Մաքսիմ Բարսեղյանի վարած VAZ 217030 մակնիշի 60 UU 990 համարանիշի և 47-ամյա Գուրգեն Մեսրոպյանի վարած Mercedes-Benz մակնիշի 01 AS 100 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով կայանված տեղից փորձել է դուրս գալ երթևեկելի գոտի, սակայն չի հետևել ճանապարհային երթևեկության կանոներին, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանի տղային՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, ով ավտոմեքենայում չի եղել։ Վարորդները տեղում ենթարկվեցին բժշկական փորձաքննության, պարզվեց, որ գտնվել են սթափ: