Qatar Airways-ը վերսկսել է դեպի Երեւան թռիչքները


Qatar Airways ավիաընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ից վերսկսել է դեպի Երեւան թռիչքներ իրականացնել՝ շաբաթական 5 անգամ:

«Հայաստանի ուղևորները կարող են ճանապարհորդել Մերձավոր Արեւելքի լավագույն օդանավակայանով ավելի քան 85 ուղղությամբ՝ ներառյալ ԱՄՆ-ի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Բոստոնը, Լոս Անջելեսը եւ Նյու-Յորքը»,- նշվում է ընկերության հաղորդագրությունում: 

Ավիաընկերությունն ուղեւորներից կպահանջի COVID-19-ի բացասական թեստ, որը պետք է արված լինի մեկնումից առաջ՝ 96 ժամվա ընթացքում: