Subaru-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սյունիքի մարզում՝ սեպտեմբերի 9-ին ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կամ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհագոտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ գլորվել եւ հայտնվել է ճանապարհի երթեւեկելի գոտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւաքնով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորի ինքնությունը: