Մեդիափորձագետը զգուշացնում է` TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է տարածվում

TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է զանգվածային տարածվում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Փորձում են արգելափակել, բայց օգուտ դեռ չկա, անընդհատ նորն են հրապարակում ու ակտիվ տարածում։ Այնպես որ խորհուրդ - մոտակա մի քանի օրը երեխաներին հեռու պահեք այդտեղից, մինչեւ ջնջեն լրիվ։ Տեսանյութի առաջին կադրերը ոչ մի վատ բան չեն հուշում, ինչը ավեի վտանգավոր է այն դարձնում նայողների համար։ Էսքանը»,-գրել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ The Sun-ի հաղորդմամբ` տեսանյութում պատկերված անձը Ռոննի Մաքնատն է, ԱՄՆ Միսսիսիպի նահանգի 33-ամյա բնակիչը, ով ինքնասպանություն է գործել օգոստոսի 31-ին: Նա ծառայել է Իրաքում և աշխատել է Toyota-ի գործարանում: