Խոշոր ավտովթար. բախվել են Toyota Camry-ն եւ «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող Niva-ն


Կոտայքի մարզում, սեպտեմբերի 11-ին, ժամը 19:30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի կամարի հարեւանությամբ բախվել են Toyota Camry եւ ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաշվեկշռում: