Խոշոր վթար․ բախվել են ՃՈ Toyota Corolla-ն, Opel-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00 սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում «Իդեալ» խանութի դիմաց բախվել են Ճանապարհային ոստիկանության Toyota Corolla-ն, Opel և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով Toyota Corolla-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: