Եթե օգտագործում եք WhatsApp, ուրեմն անվտանգությունից ելնելով իմացեք այս մասին

 

WhatsApp-ի օգտատերերը կարող են զրկվել նամակագրության հասանելիությունից՝ բացելով հատուկ սիմվոլներով հաղորդագրությունը: Նման հաղորդագրությունները կարող են «կոտրել» WhatsApp-ը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:


Ինչպես գրում է WABetaInfo-ն, նման հաղորդագրությունները շատ վտանգավոր են: Դրանց պատճառով օգտատերերը չեն կարողանում մուտք գործել WhatsApp, քանի որ մեսենջերը սկսում է «դուրս գցել» հենց միացնելուց հետո:

Դրա համար կարելի է բացել WhatsApp for Web (դիտարկչի համար տարբերակը) եւ արգելափակել հաղորդագրությունն ուղարկած կոնտենտը:

Սակայն այդ միջոցը կարող է չաշխատել, եթե WhatsApp for Web-ը չկարողանա միանալ բջջային սարքին:

Նշվում է, որ այդ խնդիրը կա արդեն 3 տարի, եւ մշակողներին դեռ չի հաջողվել շտկել այն: