Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2213, մահվան՝ 16 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 75 523-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 1157 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 333 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1490-ի:


Մեկ օրում առողջացածների թիվը 425 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 701, փաստացի բուժվողներինը՝ 23 332 (մեկ օրում ավելացել է 1772-ով): Մեկ օրում արվել է 4497 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 372 550 թեստ: