Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հանդեպ անարգանք է․ Սերժ Թանկյան


Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, Twitter-ի իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։


Ամերկահայ երաժիշտը վերահրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին գրառումը՝ գրելով․ «Հավանաբար, Ադրբեջանը և Թուրքիան չեն կարողանում հրադադար պահպանել։ Դա անարգանք է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ։ Ժամանակն է լավ դաս սովորեցնել այդ անպետք բռնակալներին»։