Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմերը


Հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնն Արցախում հակամարտության առնչությամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին, ինչից հետո Ադրբեջանի մայրաքաղաքի կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել նրա մասնակցությամբ ֆիլմերը։

Նախօրեին դերասանը տեսաուղերձում նշել է, որ միշտ հարգել է հայ ազգին եւ ամերիկահայերի շրջանում շատ ընկերներ ունի, որոնք իրեն պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին, գրում է Взгляд-ը։

«Աղոթում եմ ձեզ համար։ Նաեւ աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի։ Եվ որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք»,- ասել էր Մել Գիբոսնը։

Դրանից հետո «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել նրա մասնակցությամբ ժապավենները։