«Իրավիճակն օրեցօր սրվում է, ոչ ոք չի էլ փորձում օգնել դադարեցնել այս պատերազմը». Գոհար Ավետիսյան

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում շարունակում է հրապարակումներ անել Հայաստանի և Արցախի մասին: Իր էջի սթորի բաժնում Գոհարը տեսանյութ է տեղադրել Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին:


«Մեկ անգամ չէ, որ պատմել եմ ձեզ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին: Մեկ շաբաթ այլ թեմայով սթորիներ չէի տեղադրում, դադար էի վերցրել, իմ էջի սթորի բաժինը տուժածների համար գումար հավաքելու մասին էր: Սեպտեմբերի 27-ից կրակում են Արցախի խաղաղ բնակչության վրա, երբ է այս ամենն ավարտվելու, ինչու են տառապում անմեղ մարդիկ: Իրավիճակն օրեցօր սրվում է, ոչ ոք չի էլ փորձում օգնել դադարեցնել այս պատերազմը»,-գրել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհարը տեղադրել էր Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարները հրետակոծությունից հետո և գրել, որ քանդում են մեր եկեղեցիները, բայց հավատը քանդել չեն կարող: Նա նաև կոչ էր արել գումար նվիրաբերել Արցախի և Հայաստանի համար: Գոհարն ասել էր, որ ոչ ոքի չի պարտադրում դա անել, մարդիկ գումարը պետք է ըստ ցանկության նվիրաբերեն: