Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը
պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգեգործական
զանգվածի 2-րդ թաղամասում։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան
էջից:
«Առանձնատունը Սիմոնյանը գրացնել է իր մոր՝ Մարինե Սերգեյի
Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման
ինտենսիվ աշխատանքներ։
Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ
մակերեսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասեցում գտնվող
նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր
ավտոմեքենա։
Լրատվամիջոցներին խնդրում ենք պարզել՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում»։