Մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշիի անառիկ ամրոցը. Սոլովյով | տեսանյութ

 

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան ալիքում հեռարձակվող Соловьев Live հաղորդման ժամանակ անդրադարձել է ամրոց-բերդաքաղաք Շուշիի կորստին:

Սոլովյովը հյուրընկալել է ANNA News-ի զինթղթակից Ալեքսանդր Խարչենկոյին, որը ֆիլմ էր պատրաստել Շուշիում կռվողների մասին: «Այդ մարդիկ այնտեղ կանգնած մարտնչում էին, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ այդ մարդիկ գոյություն չունեն, իսկ անառիկ ամրոց Շուշին հանձնեցին»»- հաղորդման սկզբում նշել է Սոլովյովը:

Մանրամասները՝ տեսանյութում.