Բաքուն երկարաձգել է Քարվաճառից մարդկանց դուրս բերման համար հատկացված ժամանակահատվածը

Բաքուն համաձայնել է մինչև նոյեմբերի 25-ը երկարաձգել Քարվաճառից հայկական զորքերի և բնակչության դուրս բերման գործըթացի համար հատկացված ժամկետը։

Ինչպես հաղորդում է «
Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Հուսեյն Մահմուդովի խոսքով՝ հայկական կողմի խնդրանքը ՌԴ և Ադրբեջանի նախագահների զրույցի ժամանակ փոխացվել է ադրբեջանական կողմին:   

Քարվաճառի շրջանից մեկ ճանապարհ է գործում՝ Քարվաճառ-Սոթք-Վարդենիս ճանապարհը, որը դժվարանացանելի է, իսկ եղանակային պայմանները վատանում են:

Մահմուդովը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականները պատրաստ են Քարվաճառի շրջանում տեղակայվելուն:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն՝ Երևանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է վերադարձներ Քարվաճառը: