Քարվաճառում
դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային
ժողովում հայտնեց իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Թովմասյանն
ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով
տեղեկությունները չհաստատեց, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու
ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է:
Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը հաստատել է լուրը.
«Այո, ճիշտ է ինֆորմացիան, բայց այնպես չէ, որ դիվերսիա է անցել կամ հարձակում է։ Թե ինչո՞ւ են իրենք կարողացել գալ այդտեղ, ես դա չեմ կարող ասել»,- ասաց համայնքապետը։ Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը:
Չնայած տարածված տեսանյութերին ՀՀ ՊՆ-ն18:02-ին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»: