Արագածի տարածաշրջանում, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում ձյուն է տեղում


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:


Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։


Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:


Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։


ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։