Ձերբակալվել է Արթուր Վանեցյանը

Ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրան ձերբակալել են երկու հոդվածով՝ 225'1-ապօրինի հավաքներ և 307 հոդվածով: Ի դեպ, սրանք ծանր հոդվածներ չեն և սրանցով կալանքի սանկցիա ստանալը շատ բարդ է լինելու: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Հիշեցնենք, որ ձերբակալվել են նաև Էդուարդ Շարմազանովը, Գեղամ Մանուկյանը, Արա Սահակյանը: ԱԱԾ-ում են նաև Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Ղազինյանը: