Ուկրաինան
Միկոլայովի մարզի «Շիրոկի Լան» ուսումնավարժարանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների
ընթացքում գործածել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարձակվողական անօդաչու
սարքերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը:
Նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն, զորքերը գործում
էին քաղաքային պայմաններում, երբ հակառակորդը օգտագործում էր էլեկտրոնային պայքարի
միջոցներ: «Bayraktar TB2- ի և Javelin-ի համադրությունը զորավարժություններում
փաստացիորեն ընդօրինակում էր Ադրբեջանի Զինված ուժերի արցախյան փորձը և նույն
ԱԹՍ-ների փոխազդեցությունը Spike-ER-ի հետ»,-ասված է ալիքի տարածած հաղորդագրության
մեջ:
Հիշեցնենք, որ միջազգային մամուլում լուրեր են տարածվել, որ Ուկրաինանծրագրում է «արցախյան սցենարով» հարձակում կազմակերպել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդականհանրապետությունների վրա: