Առաջիկայում արդարադատության նախարար է նշանակվելու. Mediaport

 

«Իմ քայլ»-ի պատգամավոր Արթուր Դավթյանն իր մերձավոր շրջապատում հայտարարում է, որ առաջիկայում արդարադատության նախարար է նշանակվելու: Այս մասին հայտնում է Mediaport-ը:

«Mediaport-ն արդեն հայտնել է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որը դեռևս չի մակագրվել, քանի որ նախարարի թեկնածուի շուրջ համաձայնության չեն կարողանում հասնել: «Իմ քայլական» Արթուր Դավթյանն էլ ամեն ինչ անում է նախարարի պաշտոնը ստանալու համար»: