Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. Mediaport

Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը: 

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ է՝ փորձում է հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն: 

ՀՀ նախագահը տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե իբր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով այցելելու է Ռուսաստան, ինչը բացարձակ սուտ է: 

Արմեն Սարգսյանին չի հաջողվել հանդիպում կազմակերպել  ոչ միայն ՌԴ արտգործնախարարի, այլ ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: 

Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի աշխատակազմը առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով: 

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն առավոտյան եղել է Մոսկվայի մոտակայքում գտնվող իր մսի գործարանում, փորձել է հանդիպումներ կազմակերպել ռուսաստանահայ խոշոր գործարարների հետ, բայց կրկին մերժում է ստացել: 

Այս պահին փորձում է հանդիպում կազմակերպել ՌԴ հայ համայքնի հետ. համայնքի ակտիվ ներկայացուցիչների մի մասը մերժել է հանդիպման առաջարկը, կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են»,- գրում է աղբյուրը: