Wargonzo տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Հադրութում արդեն մի քանի ժամ է մարտեր են վերսկսվել ու կան վիրավորներ երկու կողմից:
Ըստ Mediaport տելեգրամյան ալիքի՝ Ադրբեջանական կողմն էլ հաղորդում է, որ այսօր վերսկսած ռազմական գործողությունների արդյունքում հայկական ու ադրբեջանական կողմերն ունեն զոհեր ու վիրավորներ։
ՀՀ ՊՆ մեկնաբանություն է տարածել, որտեղ ասվում է․
«Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ»։
Կարդացեք նաև․ Չի բացառվում մեր անհետ կորած տղաներն են դուրս եկել թաքստոցներից ու մարտ սկսել ադրբեջանցիների հետ