ՊԲ-ում բարդակ է

 

Պատկերացնո՞ւմ եք կառավարման համակարգում ինչ բարդակ ա, որ պատերազմից ամիս ու կես հետո զոհվածների ցուցակ են հրապարակում, հետո անճշտությունների պատճառով հեռացնում են։ Մեկ ու կես ամիս հետո, հասկանո՞ւմ եք։ Այս մասին գրում է լրագրող Զոհրաբ Հարոյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ ՊԲ-ի կողմից դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: 

«Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը», մեկնաբանել էին ՊԲ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված 147 զինծառայողի անուն:

ՀԳ. Առավոտից երեկո լրատվականներին երկրորդ կարծիք հրապարակելու մեջ մեղադրող պետական կառույցներն անգամ մի ցուցակ չեն կարողանում ճշտել, նոր հրապարակել։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է զոհվածներին ու այս հուզական թեմային։ Մեր հրապարակումներից շուտ հերքումներ տարածելու փոխարեն զբաղվեք ձեր գործով ու արեք այն բարեխիղճ ձևով։