
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ
տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային
օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող
ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով
բեռնատարների համար։
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է (կան
100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և
մշակման աշխատանքներ։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի
ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների
համար․ ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար
ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝
Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի
վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։