ԽՈՅԵՐ
Սիրելին ձեզանից կցանկանա լսել միայն մեկ՝ շատ կարեւոր
բառ, որը դուք հաստատ գիտեք, սակայն, չգիտես ինչու, նրա մոտ հաճախ չեք ասում: Ձեր
խնդիրն է՝ հիշել այդ բառն ու ասել նրան:
ՑԼԵՐ
Պատասխանատու իրադարձություն է մոտենում: Ե'վ դուք, 'եւ
ձեր սիրելին շատ եք անհանգստանում, թե ինչ անել եւ ինչպես: Սթափվեք եւ ամեն
ինչ արեք այնպես, ինչպես առաջ եք արել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիին հրաշալի խորհուրդ կտաք, որի համար նա ձեզ
դեռ երկար շնորհակալություն կհայտնի: Սակայն համոզված եղեք, որ ձեր այդ խորհուրդը
չի վնասի ձեզ եւ սիրելիի հետ ձեր հարաբերություններին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այն, թե ինչպիսին կլինի շաբաթը սիրելիի հետ ձեր
հարաբերությունների համար, կախված է միայն ձեր վճռականությունից: Երկչոտությունը
միայն կխանգարի ասել ձեր կեսին այն, ինչ զգում եք նրա հանդեպ, կամ էլ ծանոթանալ
անծանոթ երիտասարդի հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելիի հետ ձեր հարաբերություններում կարող է հայտնվել
երրորդ մեկը: Ամենայն հավանականությամբ, դա չի ուրախացնի ձեզ, բայց ինչ արած: Այդ
անձնավորությունը շատ թանկ է ձեր սիրելիի համար: Աշխատեք ըմբռնումով մոտենալ դրան:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ կարող են ակնարկել, որ ձեր գլխին կոտոշներ են աճել:
Մի' հավատացեք, ձեզ պարզապես նախանձում են: Ոչ բոլորի սիրելին է այնքան լավը, որ
հետաքրքրի ուրիշներին: Եթե ձեզ նման բան են ասում, դա նշանակում է, որ ձեր սիրելին
լավն է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Չարժե երկար մտածել՝ փորձելով վերլուծել ստեղծված
իրավիճակի բոլոր հանգամանքները եւ ճիշտ որոշում կայացնել: Ավելի լավ է լսեք ձեր
սիրելիի խորհուրդը: Միգուցե նրա ասածներն այդքան էլ հիմնավորված չեն, սակայն
ինչ-որ բան կա նրա տեսակետում:
ԿԱՐԻճՆԵՐ
Հիանալի ժամանակ է, որպեսզի սիրելիի հետ կիսվեք այն
ամենով, ինչը ձեզ անհանգստացնում է եւ տխրեցնում: Նա ձեզ անպայման կլսի եւ
կհասկանա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Շատ կկարոտեք ձեր սիրելիին: Նրանից հեռու յուրաքանչյուր
րոպեն ձեզ կտխրեցնի: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ համբերել, քանի որ հանդիպումը
կլինի շատ շուտով:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այո', ձեր մեջ եռում են զգացմունքները, եւ դուք
ցանկանում եք, որ նրանց մասին իմանա ողջ աշխարհը: Բայց աշխարհը, ցավոք, պատրաստ չէ
դրան: Այն ոչ ադեկվատ կընդունի ձեր խոսքերը, ձեր սիրելին, որն այդ աշխարհի մի մասն
է, նույնպես: Այնպես որ, աշխատեք առայժմ զսպել ձեր զգացմունքները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին կդառնա ձեր արարքների գերին, քանի որ դուք նրա
հետ կանեք այն, ինչ ձեր հոգին է ցանկանում եւ նույնիսկ ավելին: Միգուցե դա նրան
դուր գա:
ՁԿՆԵՐ
Ձեր երջանկությունն անկշիռ է եւ նույնքան էլ փխրուն: Բավական է մի փոքր քամի լինի, եւ այն կանհետանա: Ձեր սիրելին չի հասկանում դա, այդ իսկ պատճառով դուք պետք է ակնարկեք նրան այդ մասին: Թող նա նույնպես փայփայի ձեր սերը: