Շների գազազած ոհմակը հոշոտել է 207 գլուխ ոչխար | տեսանյութ


Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս, տեղեկացնում է Yerkir.am-ը։

Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգահարել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։

«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է որեւէ մեկը չի եկել։ Հոտը ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Մրազ Կասոյանը։