Ռուսաստանում
մեկնարկել են գործողությունների հեռահար շառավղով կործանիչի ստեղծման աշխատանքները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով «Ռոստեխ» ընկերության
հայտարարությունը, «Հեռանկարային ավիացիոն համալիրի նախագիծը՝ «ՄիԳ-41» պայմանական
անվանումով, գտնվում է փորձնական-կառուցողական աշխատանքների փուլում»:
Ենթադրվում է, որ «ՄիԳ-41»-ը գալու է փոխարինելու «ՄիԳ-31»
կործանիչին, որը ՌԴ սպառազինության կազմում է հայտնվել 1981 թվականին: Ավելի վաղ հաղորդվել
է, որ այն «ՄիԳ-31»-ի փոխարեն շահագործման կհանձնվի 2030 թվականին:
«ՄիԳ-31»-ը գերձայնային կործանիչ-կալանիչ է, որը նախատեսված
է երկարատև հերթապահության, ինչպես նաև բարձր թռչող հետախուզական օդանավերի, ռազմավարական
ռմբակոծիչների և ցածր թռչող թիրախների դեմ պայքարի համար: Ինքնաթիռը կարող է միաժամանակ
6 թիրախ խոցել և ուղեկցել 10 օդային թիրախների: