Մարտական
գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում
հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի
հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է
զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են
Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,-ասել է Թադևոսյանը:
Նա հավելել է, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար
մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:
Հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: