Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք. մահացել է 18 մարդ


Հայաստանում հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163576 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 616520 վերջին մեկ օրում` 2612 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8043 պացիենտ. մեկ օրում նվազել է 173-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 151849 անձ` վերջին մեկ օրում 603 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2963 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է: