Գաղտնի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզի՝ Տիգրանաշեն գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին. Mediaport

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամաներ են ի հայտ գալիս:

Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են Նախիջևանում: 

Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են  նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես՝ CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։

@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ 

@KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։

Մնում է հուսալ, որ ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություննեի հիման վրա թշնամուն չեն զիջի հայրենիքի հերթական մասը։