Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք | տեսանյութ

 

«Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք: Ոչ թե Արծրունին հանեիք, մի հատ *ռը փետ կոխեիք,  նաստրոյկով ասեր՝ մենք չենք ասում ինչն ա մեզնից հետ գնացել, ինչը՝ առաջ: Մեզ զինաթափում են, ուղարկում են Հայաստան, ասում են՝ Հադրութը մերը չի… Մենք ծնող ենք, չունենք էլ կորցնելու ոչինչ: Մենք ամեն քայլի գնալու ենք:

Ինչքան «իմքայլական» կա, որոնք որոշում էին մեր երեխեքի ապագան, պատերազմը, պիտի գան ստեղ: Թող գան իմ հետ քայլեն սար ու ձորով, հավաքեն զինվորների դիերը ու գան նստեն՝ տեսնեմ ո՞նց են հաց ուտելու»,-ասում է անհետ կորած զինվորի ծնողը: 

Նշենք, որ հունվարի 15-ին, Ստեփանակերտում «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողներին։