Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն. ընդհանուր՝ 1229 մարմին

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքները շարունակվում են Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում:

Նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ 1229 մարմին է դուրս բերվել: