Վստրեչի Ապերը 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հժ»

«Հժ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը նախօրեին 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նման որոշում կայացրել է դատարանը: 

Նա անազատության մեջ էր գտնվում 2020 թվականի հունիսից: 

Վարդանյանին հիշեցնենք մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, շորթման, կողոպուտի կազմակերպման, մարդու առևանգման կազմակերպման եւ սպանության փորձի կազմակերպման համար: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: 

Դատարանը, սակայն այն քննում է դռնփակ ռեժիմով: