Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին հաղորդում է նրա Twitter-ի էջը։ 

Ինչպես փոխանցում է 
Independent-ը, Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում`կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։

Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։ 

Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։