Քաղաքացիները լքել են համերգասրահը տեսնելով Աննա Հակոբյանին, ով եկել էր համերգ վայելելու

Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: 

Քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցները արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին:

Հեռուստահաղորդավար Լիկա Թումանյանը ևս Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին ու գրել

«Հենց նոր լքեցի Արամ Խաչատրյան համերգասրահը։ Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար»։