Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների
եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում։
«Известия»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ամենայն
հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նրա խոսքով
Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, որպեսզի վերջիններս
անձամբ կարողանան գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ
ստեղծված իրավիճակը։