Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը


Մոսկվայում բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը, Յուլիային։

«Կներեք վատ որակի համար (լուսանկարի-խմբ): Շատ վատ լույս է ոստիկանության մեքենայում»,-գրել է նա ինստագրամյան իր էջում։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։

Իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և բազմաթիվ քաղաքացիներ։ Երևանի ժամանակով 16:21-ի դրությամբ բողոքի ցույցերի ընթացքում 863 մարդ է բերման ենթարկվել։