Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանն իր 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում գյումրեցի բռնցքամարտիկը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուսաստանցի Դմիտրի Յունին:

Շաբաթ երեկոյան Եկատերինբուրգում RCC Boxing Promotions-ի բռնցքամարտի այս տարվա առաջին մրցաշարի  հիմնական մենամարտը ռուս բռնցքամարտիկ Դմիտրի Յունի և հայազգի Ժորա Ամազարյանի մենամարտն էր: Պայքարը շատ ծանր ստացվեց և ավարտվեց 4-րդ ռաունդի ավարտից մեկ վայրկյան առաջ:

Մենամարտի սկզբում Համազարյանը ուժեղ հարված ստացավ ծնոտին և ընդմիջումից հետո փորձեց վրեժխնդիր լինել: Եվ դա նրան հաջողվեց. 4-րդ ռաունդի վերջում նա հուժկու հարվածով տապալեց մրցակցին: Յունը վնասվածք ստացավ ընկնելիս և հոսպիտալացվեց ոտքի ենթադրյալ կոտրվածքով:

Նշենք, որ Համազարյանը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել նախորդ տարվա հոկտեմբերին: